Նոյեմբերի 14 -ին Լոռու մարզի, տիպ 1 Շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Կաթիլ» բարեգործական հիմնադրամը, «Մուրացան»համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկան ու Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիան կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան։
Դիաբետ ունեցողները խոսեցին և կիսվեցին իրենց երկար տարիների անցած ճանապարհով, բուժման փորձով։
Խաղի տեսքով մասնակիցները պատասխանեցին դիաբետին վերաբերող հարցերին: Լոռու մարզի շահառուները ներկայացան համերգային ծրագրով։ Երեխաներին հանձնեցինք նվերներ։