|
  • Русский
  • English

Մեր մեծ մանկաբուժական ընտանիքի ամեն օրը նվիրված է ձեզ, ձեր առողջության պահպանմանն ու վերականգնմանը

Սիրելի՛ փոքրիկներ, ամենափոքրերից մեծեր, համալսարանական մեր մեծ մանկաբուժական ընտանիքի ամեն օրը նվիրված է ձեզ, ձեր առողջության պահպանմանն ու վերականգնմանը:

Ձեզ հետ աշխատանքը, անշուշտ, պահանջում է քնքշություն, մասնագիտական և, իհարկե, մարդկային բարձր որակներ, նվիրվածություն, սեր:

Հավատացեք՝ մենք ջանք չենք խնայում այս հարցում:

Ժպիտը դեմքին դուրս գրվող յուրաքանչյուր փոքրիկ մեզ համար լավագույն այցեքարտն է և մեր աշխատանքի ակնկալվող ամենամեծ արդյունքը:

Արևոտ և տոնական այս օրը մաղթում ենք ձեզ առաջին հերթին խաղաղ երկինք, անհոգ մանկություն, բերկրանքով ու երջանիկ ակնթարթներով լեցուն օրեր:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել