|
  • Русский
  • English

Հյուրընկալեցինք «Սթիրլինգ» հիմնադրամի տնօրինությանը

Նախորդ տարվա նոյեմբերին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվեց գերժամանակակից լապարոսկոպիկ հավաքածուով, որը հատուկ նախատեսված է էնդոսկոպիկ վիրահատությունների համար։

Սարքի շնորհիվ մեր վիրաբուժական թիմը կարողանում է ապահովել փոքրիկ պացիենտների անվտանգ, բարձրակարգ բուժումը՝ նվազագույն հնարավոր ռիսկերով և առավելագույն արդյունքներով:

Երեկ մեր համալիրը պատիվ ունեցավ հյուրընկալել «Սթիրլինգ» հիմնադրամի տնօրինությանը` ի դեմս Վենդի եւ Ռիչ Մաքքենաների:

Հիմնադրամն իր նվիրատվությամբ աջակցել է բուհին լապարասկոպիկ հավաքածուի ձեռքբերման գործում։

Գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի, բուժանձնակազմի մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ ընտանիքի անդամները տեղում ծանոթացան հիվանդանոց տարբեր բաժանմունքների գործունեությանը, հետաքրքրվեցին սարքի միջոցով կատարվող միջամտություններով, գրանցած հաջողություններով:

Նշենք, որ լապարոսկոպիկ սարքը համալսարանական բժիշկներին հնարավորություն է տալիս կատարել էնդոսկոպիկ վիրահատություններ՝ առանց պացիենտի համար մեծ կտրվածքների ու երկար վերականգնման ժամանակահատվածի։

Նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել ավելի ճշգրիտ և արդյունավետ վիրահատական միջամտություններ՝ հատկապես փոքր կատարման կտրվածքներով, ինչը չափազանց կարևոր է արագ վերականգնման և նվազագույն ցավի համար։ Այս տեխնոլոգիան ապահովում է լավագույն պատկերային որակ՝ տեսախցիկների և լույսի աղբյուրների շնորհիվ։ Նորագույն լապարոսկոպիկ հավաքածուն կնպաստի վիրաբուժության ժամանակակից չափանիշներին համապատասխան բուժում տրամադրելու համալսարանական թիմի առաքելությանը։

Շնորհակալություն հայտնելով բարերարներին պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ մեր նպատակն է ապահովել անվտանգ, բարձրակարգ բուժում` նվազագույնի հասցնելով հնարավոր ռիսկերը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել