|
  • Русский
  • English

Կենդանիների կծելու հետևանքով առաջացած դեպքերին է անդրադառնում Արարատ Նազանյանը

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի տեղակալ Արարատ Նազանյանը «Ռադիոլուր»-ին պատմել է, որ 2024 թվականին 460 պացիենտ կարիք է ունեցել վիրաբուժական միջամտությունների, կարեր տեղադրելու, կատաղության ու փայտացման դեմ պատվաստումներ անելու:

«Իհարկե, որպես բժիշկ խորհուրդ կտամ, որ ցանկացած դեպքում դիմեն մասնագետի, ու մասնագետը, նախևառաջ, գնահատի վերքի վիճակը, որոշում կայացնի պատվաստումների կապակցությամբ ու կազմակերպի այդ ամբողջը։ Եթե գտնվում են հիվանդանոցային տարածքներից բավականին հեռու, կան նման դեպքեր, ապա պետք է գոնե վերքը մշակեն օճառաջրով՝ որպես առաջին օգնություն, եթե հնարավոր է, վրան դնեն ստերիլ վիրակապ ու շտապ տեղափոխեն հիվանդանոց»։

Բժշկի խոսքով՝ ամեն տարի սպասում են, որ կենդանիների կծելու հետևանքով առաջացած դեպքերը կնվազեն, սակայն ակնկալիքն ու իրականությունը չեն համապատասխանում միմյանց․ ավելին, նկատվում է դիմելիության աճ։

Արարատ Նազանյանը նույնպես կարծում է, որ քանի դեռ շները մարդաշատ վայրերում են, մարդիկ պետք է նրանց հետ ճիշտ վարվելու հմտություններ սովորեն։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել