|
  • Русский
  • English

Կարիեսը վաղ մանկական հասակում

Այսօր վաղ մանկական հասակում (1-3 տարեկան) կաթնատամների կարիեսը դարձել է լուրջ խնդիր:

Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Ամալյա Գուլեյանը նշում է, որ ճիշտ ժամանակին չհայտնաբերելու և բուժում չիրականացելու պարագայում խնդիրը շարունակական է դառնում, բարդանում է և երեխան կարող է կորցնել կաթնատամները մինչև ֆիզիոլոգիական փոխման շրջանը (7-13տ․)։

Որոնք են վաղ մանկական հասակում կարիեսի առաջացման պատճառները

Կաթնատամների ծկթումից հետո 6-8 ամսականից մինչև 2,5-3 տարեկանը կարևոր է
  • Բացառել գիշերվա ժամերին քաղցրեցված կաթը, հյութը, օշարակները արհեստական ծծակով և շշով կերակրելը, իզուր չէ, որ այդ տեսակի կարիեսն ունի միջազգային անվանում՝ շշիկային կարիես։ Երբ կաթնատամի կարծր հյուսվածքները փխրուն են, լիարժեք կրակալված չեն, կրծքով կերակրումը մինչև 2-2,5տ. գիշերները նույնպես առաջացնում է վաղ մանկական կարիես, չէ որ մայրական կաթը նույնպես քաղցր է։
  • Ածխաջրատներով հարուստ սննդի անկանոն կերակրելը։
    1 տարեկանից հետո ոչ թե լրիվ պետք է արգելել քաղցր ուտելը (վախեցնելով), այլ ընդամենը կանոնակարգել քաղցրեղեն տալու հաճախականությունը, այսինքն 10-15 րոպե մեկ երեխային չտալ կոնֆետ հետո հյութ, հետո խմորեղեն և նորից կոնֆետ՝ հնարավորություն չտալով բերանային հեղուկի pH-ին նորմալ վերականգնվել։
  • Սննդակարգում պարտադիր են վիտամինների, Ca-ի, F-ի և այլ միկրոէլեմենտների առկայությունը, որի բացակայությունը հանգեցնում է կարիեսի առաջացմանը(դրանք են միրգ, բանջարեղեն,կաթնամթերքներ)։
  • Կարիեսի առաջացման պատճառներից են նաև մանկական ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք թուլացնում են երեխայի օրգանիզմի դիմադրողականությունը։

Ինչպես կանխարգելել

 Վաղ մանկական հասակից, երբ արդեն ծկթել են ատամները անպայման պետք է մաքրել մանկական մածուկով և խոզանակով նաև կատարել ողողումներ։ Անհրաժեշտ է հաճախել մանկական ստոմատոլոգին տարեկան առնվազն 2 անգամ, լսել և կատարել նրա խորհուրդները սննդակարգի, բերանի խոռոչի խնամքի և տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ։

 Հավելենք, որ Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի և Մուրացան հիվանդանոցի անձնակազմի համատեղ ուժերով կատարվում է վաղ մանկական հասակի երեխաների ատամների բուժում և հեռացում ընդհանուր անզգայացումով։

 Հերթագրվելու կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010301000 (ներքին կոդ ՝ 508) հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել