|
  • Русский
  • English

Երեխայի ստամոքսի պատի ամբողջականության վերականգնում՝ համալսարանական կլինիկայում

Երեխայի ծնվելուց մի քանի ժամ հետո նկատվել է որովայնի փքվածություն, որի կապակցությամբ կատարվել է որովայնի R գրաֆիա:

Հետազոտությունից հետո որովայնի խոռոչում հայտնաբերվել է ազատ գազ՝ զգալի քանակությամբ և շտապ տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

Վիրաբույժի կոնսուլտացիայից հետո ախտորոշվել է ստամոքս-աղիքային տրակտի պերֆորացիա և շտապ կատարվել է որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է ստամոքսի առաջային պատի բնածին բացակայություն (գրեթե ամբողջությամբ): Համալսարանական կլինիկայում կատարվել է ստամոքսի պատի ամբողջականության վերականգնում:

Հետվիրահատական ախտորոշում՝ ստամոքսի առաջային պատի մկանային շերտի ապլազիա:

Երեխան դուրս է գրվել լավացումով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել