|
  • Русский
  • English

Ե՞րբ է անհրաժեշտ կատարել նեյրոսոնոգրաֆիա

Ե՞րբ է անհրաժեշտ կատարել նեյրոսոնոգրաֆիա

Նեյրոսոնոգրաֆիան (ՆՍԳ) գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն է, որի իրականացման համար անհրաժեշտ է բաց գաղթունի առկայություն:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ախտորոշիչ կենտրոնի և պոլիկլինիկայի բժիշկ-սոնոգրաֆիստ Մելինա Ալոյանի փոխանցմամբ` հետազոտությունը բացարձակապես անցավ է, անվտանգ, չունի հակացուցումներ:

Կատարվում է ինչպես հասուն, այնպես էլ անհաս նորածիններին՝ սկսած կյանքի առաջին ժամերից:

Բժիշկ-սոնոգրաֆիստը ներկայացնում է նեյրոսոնոգրաֆիա կատարելու ցուցումները՝ նշելով, թե որ դեպքում է անհրաժեշտ հետազոտել բուժառուին:

  • Գլխի տրավմաներ
  • Բնածին արատներ
  • Ներարգանդային ինֆեկցիաներ
  • Ներարգանդային կամ հետծննդաբերական թթվածնային քաղց (ասֆիքսիա)
  • Անհասություն
  • Նեոնատոլոգի, մանկաբույժի, նյարդաբանի ցուցում
  • Գենետիկական հիվանդություն
  • Պրոֆիլակտիկ հետազոտություն

ՆՍԳ-ի օգնությամբ հնարավոր է գնահատել

  1. Ներգանգային արյունազեղումները
  2. Հիդրոցեֆալիան կամ փորոքային համակարգի լայնացումները (պոստհեմոռագիկ, ինֆեկցիոն բնույթի)
  3. Գլխուղեղի հիպոքսիկ, իշեմիկ ախտահարումներ
  4. Գլխուղեղի զարգացման անոմալիաներ
  5. Ուռուցքներ, կիստաներ
  6. Ինֆեկցիոն հիվանդություններ (մենինգիտ, ներարգանդային CMV- ցիտոմեգալովիրուս)
  7. Sagittal sinus -ի թրոմբոզ
  8. Գլխուղեղի անոթների պաթոլոգիաներ:

Հարցերի դեպքում կամ հերթագրվելու համար զանգահարեք Ախտորոշիչ կենտրոն՝ +37410301000 (ներքին կոդ՝ 505, 506) կամ +37491030405 հեռախոսահամարներով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել