Եթե առկա է այս նշաններից որևէ մեկը՝

արտաքին սեռական օրգանների կարմրություն, այտուց, ցավ, քոր, մրմուռ

արտադրություն հեշտոցից (տհաճ հոտով, դեղնավուն, դեղնականաչավուն, արյունային, սպիտակ (լոռանման)

հաճախակի և ցավոտ միզարձակում

սեռական շրթերի սերտաճում (կպում)

հեշտոցում օտար մարմնի կասկած

սեռական օրգանների վնասվածք

ցավ որովայնի ստորին հատվածում

երկրորդային սեռական հատկանիշների (թևատակերի, ցայլքի մազակալում, կրծքագեղձերի մեծացում) առաջացում մինչև 7տ

երկրորդային սեռական հատկանիշների բացակայություն 14տ-ից բարձր աղջկա մոտ

դաշտանի բացակայություն 15 տարեկանում

անկանոն դաշտան

ցավոտ, առատ դաշտան

կրծքագեղձերի փոփոխություն (կարմրություն, կրծքի հատվածում մաշկի ջերմության փոփոխություն, կոշտության առաջացում, պտուկից ցանկացած տիպի արտադրության դեպքում)
Խորհրդատվական այցը նախապես ամրագրելու համար զանգահարեք 098813020 հեռախոսահամարով:
Թեմային` գինեկոլոգ Մարիամ Մնացականյանի անդրադարձը: