|
  • Русский
  • English

Գերժամանակակից լապարոսկոպիկ հավաքածուն` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է գերժամանակակից լապարոսկոպիկ հավաքածուով, որը հատուկ նախատեսված է էնդոսկոպիկ վիրահատությունների համար։

Լապարոսկոպիկ սարքը համալսարանական բժիշկներին հնարավորություն կտա իրականացնել լայնածավալ էնդոսկոպիկ վիրահատություններ՝ առանց պացիենտի համար մեծ կտրվածքների ու երկար վերականգնման ժամանակահատվածի։

Նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել ավելի ճշգրիտ և արդյունավետ վիրահատական միջամտություններ՝ հատկապես փոքր կատարման կտրվածքներով, ինչը չափազանց կարևոր է արագ վերականգնման և նվազագույն ցավի համար։

Այս տեխնոլոգիան ապահովում է լավագույն պատկերային որակ՝ տեսախցիկների և լույսի աղբյուրների շնորհիվ։

Նորագույն լապարոսկոպիկ հավաքածուն կնպաստի վիրաբուժության ժամանակակից չափանիշներին համապատասխան բուժում տրամադրելու համալսարանական թիմի առաքելությանը։

Մեր նպատակն է փոքրիկ պացիենտների համար ապահովել անվտանգ, բարձրակարգ բուժում և նվազագույն հնարավոր ռիսկեր՝ առավելագույն արդյունքներով։

Հավաքածուն ձեռք է բերվել բուհի ջանքերով և Սթիրլինգ ընտանիքի նվիրատվության շնորհիվ։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել