Մեր համալիրի աղեստամոքսաբանական` գաստրոէնտերելոգիական ծառայությունում տարեկան էնդոսկոպիկ հետազոտություն է անցնում 600-ից 700 երեխա` սկսած նորածնային տարիքից:
Շուրջ հինգ տարի է «Մուրացան» հիվանդանոցային համալիրն ունի նեղ մասնագիտացված գաստրոէնտերելոգիական ծառայություն, որի գլխավոր առաքելությունն է փոքրիկ պացիենտներին տրամադրել որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն:
Տարեկան քրոնիկ պաթոլոգիաներ ունեցող 1000 և ավելի երեխա է դիմում բուժհաստատություն:
Լուրեր-ի անդրադարձում ներկայացնելով ծառայությունը` համալսարանական մասնագետները ծնողներին ուղղված կարևոր շեշտադրումներ են անում: