Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հյուրն է Բոննի համալսարանի պրոֆեսոր Կլաուս-Միխայիլ Կելլերը։ Գերմանացի մասնագետի կլինիկական գործունեության ոլորտներն են մանկական գաստրոէնտերոլոգիան, հեպատոլոգիան, էնդոսկոպիան, սնուցումը, ցիստիկ ֆիբրոզը, ընդհանուր մանկաբուժությունը։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում պրոֆեսորը երկու շաբաթվա ընթացքում հանդես կգա հայ գործընկերների համար նախատեսված դասախոսություններով։
Կլաուս-Միխայիլ Կելլերի հերթական դասախոսությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը՝ 13-ին։