Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Անահիտ Եղազարյանի խոսքով` առաջինն ինչի վրա պետք է հրավիրել ծնողների ուշադրությունը երկու տարեկանից հետո երեխաների ատամների կարծր հյուսվածքների` էմալի գունափոխումն է:
Կարիեսի պատճառները բժիշկ-ստոմատոլոգի փոխանցմամբ` բազմազան են:
Հաճախ մինչև երեք տարեկան երեխաները դժվարանում են երկար ժամանակով նստել ստոմատոլոգիական բազկաթոռին և կատարել բժշկի հրահանգները, համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում առաջարկվում է ատամների բուժումը կամ հեռացումը կատարել ընդհանուր անզգայացմամբ:
Ատամները մաքրելու տեխնիկայից մինչև բուժում. պատմում է «Առավոտ լուսո»-ի տեսանյութը: