|
  • Русский
  • English

Աշխարհում և Հայաստանում նկատվում է սննդային ալերգիաների տարածվածության աճ

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում դիտվում է սննդային ալերգիաների տարածվածության աճ։
Սննդային ալերգիան իմուն-միջնորդավորված պատասխանն է սննդին։

Նեղ մասնագիտական մանկաբուժական ծառայության ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դասախոս Նունե Հովհաննիսյանը նշում է, որ սննդային ալերգիան որոշ սննդամթերքի նկատմամբ մեծամասնության մոտ անցնում է նախադպրոցական կամ վաղ դպրոցական հասակում` ինքնաբերաբեր։

Առաջնային ալերգիան մրգերի և բանջարեղենի նկատմամբ առաջանում է շատ հազվադեպ (քիչ ավելի հաճախ միջերկրածովյան երկրներում)։

Բժշկի փոխանցմամբ` խաչաձև ալերգիան կարող է զարգանալ որպես պոլինոզի հետևանք 2-3 տարեկանից բարձր երեխաների մոտ։

Սննդային ալերգիա ունեցող երեխաների շուրջ 40 տոկոսն ունի ալերգիա մեկից ավելի սննդամթերքի նկատմամբ։

Նունե Հովհաննիսյանը նկատում է, որ 90 % դեպքերում ալերգիայի համար պատասխանատու են հետևալ սննդամթերքները՝

  • Կաթ և կաթնամթերք
  • Ձու
  • Ցորեն
  • Գետնանուշ
  • Ընկուզեղեն
  • Սոյա
  • Ձուկ
  • Ծովամթերք
  • Քունջութ

Դրսևորումները՝

  • Մաշկ՝ եղնջացան, այտուցներ, ատոպիկ դերմատիտի սրացում
  • Ստամոքս-աղիքային տրակտ՝ փսխում, որովայնի ցավ, լուծ, արյուն կղանքում
  • Շնչառական համակարգ՝ ռինիտ, շնչառության դժվարացում:

Ալերգոլոգն անդրադառնալով նաև անհիմն դիետաների վնասին ընդգծում է, որ ցավոք՝ 70%-ը սկսում են էլիմինացիան մինչ սիմպտոմների առաջացումը, իսկ ատոպիկ դերմատիտ ունեցող պացիենտների 60%-ը հետևում են որևէ դիետայի։

Պետք է հիշել, որ ավելորդ դիետաների վնասը շատ մեծ է՝

  • Ցածր ՄԶԻ, լարվածության բարձր մակարդակ, սպիտակուցների, ճարպերի, B խմբի վիտամինների, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի պակաս։
  • Ազդեցություն սննդային վարքի վրա՝ երեխաները հրաժարվում են ուտել վաղ բացառված սնունդը նույնիսկ բացասական պրովոկացիոն փորձից հետո։
  • Տոլերանտության կորուստ, հետագա անաֆիլաքսիայի առաջացման ռիսկով։

Այսպիսով՝ վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է ալերգոլոգի խորհրդատվություն։

Մանրամասների համար զանգահարեք 010 301000(559):

Ինչպես կարող ենք ձեզ օգնել