|
  • Русский
  • English

Այս ուսումնական տարվա գիտագործնական կոնֆերանսների մեկնարկը տրված է

Սեպտեմբերի սկզբին «Մուրացան»-ում անցկացվեց 2024-2025 ուսումնական տարվա  գիտագործնական առաջին կոնֆերանսը:

Քննարկման թեման վերաբերում էր ուլտրաձայնային հետազոտության միջոցով բարդացած Մեկելյան դիվերտիկուլի նախավիրահատական ախտորոշմանը:

Թեման ներկայացրեցին Ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Մելինա Ալոյանը և Ընդհանուր և նորածնային վիրաբուժական ծառայության մանկական բժիշկ-վիրաբույժ Արսեն Շահնազարյանը:

Մեկելյան դիվերտիկուլը դեղնուցածորանի բնածին զարգացման արատ է, որը արտահայտվում է զստաղու միջընդերքի հակառսկ կողմի արտափքմամբ:

Այն կարող է արտահայտվել որովայնի ցավով, (բնորոշ ապենդիցիտին), աղիքային արյունահոսությամբ, աղիքային անանցելիությամբ, աղիքի թափածակմամբ:

Վերոհիշյալ գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել վիրաբույժի, կատարել ուլտրաձայնային հետազոտություն:

Ախտորոշումը հաստատվելու դեպքում բուժումը վիրահատական է:

Ինչպես միշտ քննարկվող նյութի վերաբերյալ կոլեգաները բազմաթիվ հարցեր հղեցին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել