Հայաստանում վերջին տարիներին ուռուցքային հիվանդությունների զգալի աճ է արձանագրվել:
Դիմածնոտային շրջանի ուռուցքները, ուռուցքանման գոյացությունները ևս բավականին տարածված են երեխաների և դեռահասների մոտ։
Դիմածնոտային վիրաբուժության քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Նարեկ Մկրտչյանի գնահատմամբ` չնայած առողջապահական համակարգի կողմից գործադրվող ջանքերին` մեր երկրում դեռևս չի հաջողվել լիարժեքորեն ներդնել և կիրառել դարին համահունչ բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:
Ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ հաջողություններ են ձեռք բերվել հիվանդության ախտորոշման և բազմաթիվ ձևերի բուժման ասպարեզում, սակայն շատ դեպքերում պացիենտը դիմում է բավականին ուշ, ընդհուպ միչև տարիներ անց։
«Պացիենտի մոտ (պատկերը` լուսանկարում) գոյացությունն ի հայտ է եկել 5 տարի առաջ, սակայն վախի պատճառով չեն դիմել բժշկի, ինչի պատճառով հասել է նման չափերի։ Հարականջային թքագեղձի ուռուցքը ունի նաև մեծ ռիսկեր չարորակացման, ուստի վաղ ախտորոշման, վիրահատական բուժման դիմելը դրա կանխարգելման լավագույն միջոցն է»,- մանրամասնում է մանկական դիմածնոտային վիրաբույժը:
Կատարվել է նորագոյացության ամբողջական հեռացում` թքագեղձի մասնահատումով, դիմային նյարդերի անվնաս ավարտով։