«Մուրացան» մանկական հիվանդանոցում բուժումը սահմանափակված չէ միայն բժշկական միջամտություններով․ այստեղ մեծ կարևորություն է տրվում նաև բուժում ստացող երեխաների կրթական հարցերին։
Խաղաթերապիայի ծառայության շրջանակում ստեղծված ջերմ ու ապահով միջավայրը հնարավորություն է տալիս փոքրիկներին պահպանել կապը ուսումնական գործընթացի հետ՝ նույնիսկ հոսպիտալացման ընթացքում։
Մանկավարժ Տաթև Թարոյանը պարբերաբար կազմակերպում և անցկացնում է դասապարտասրում այն երեխաների համար, ովքեր առողջական տարբեր խնդիրների պատճառով ժամանակավորապես դուրս են մնացել դպրոցական առօրյայից։ Դասերը ձևավորված են երեխայի տարիքին, առողջական վիճակին և անհատական կարիքներին համապատասխան՝ ապահովելով, որ ուսուցման գործընթացը ոչ միայն չխանգարի բուժմանը, այլև դառնա դրա աջակցող բաղադրիչը։
Խաղաթերապիայի միջոցով իրականացվող կրթական աշխատանքը նպաստում է երեխաների հոգեբանական կայունությանը, բարձրացնում է նրանց մոտիվացիան։ Այստեղ ուսումը վերածվում է խաղի, շփման ու դրական հույզերի աղբյուրի՝ բուժման ընթացքը դարձնելով առավել համապարփակ ու մարդակենտրոն։



