
Կարինե Հրանտի Սիմոնյան, բ.գ.դ., պրոֆեսոր
Ընդհանուր և նեղ մասնագիտական մանկաբուժական կլինիկայի ղեկավար,
ԵՊԲՀ մանկաբուժութան թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Նեոնատոլոգ
-
Հեռախոս :
-
Էլ. հասցե :
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954թ., 28 նոյեմբեր, ք. Թբիլիսի:
Կրթություն
1970-1980թթ. — ք. Թբիլիսի, թիվ 2 միջնակարգ դպրոց
1974-1980թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1980-1981թթ. –ինտերնատուրա «Մանկաբուժություն» մասնագիտությամբ, «Արաբկիր» ՄԿՀ-ում. (բժիշկների կատարելագործման ինստիտուտի ամբիոն)
Աշխատանքային գործունեություն
1981-1983թ. – տեղամասային մանկաբույժ «Արաբկիր», ԲԿ-ի պոլիկլինիկա
1983-1984թթ. — բժիշկ օրդինատոր «Արաբկիր» ԲԿ –ի կրծքի հասակի բաժանմունք
1984-1993թթ- բժիշկ օրդինատոր «Արաբկիր» ԲԿ –ի նորածնային պաթոլոգիայի բաժանմունք
1994-2001թթ- բժիշկ օրդինատոր «Հայկ» ԲԿ –ի նորածնային պաթոլոգիայի բաժանմունք
2001-2004թթ-Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ
2004 թ ից-Երևանի Մ. Հերացու անվ Բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոն
2004-2006- Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի բուժական մասի պետի տեղակալ
2006-2007- Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի բուժական մասի աշխատանքների համակարգող
2007-2008- Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի ղեկավար և մանկաբուժական կլինիկայի ղեկավար
2008-2011 — ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի տեղակալ, համալսարանական թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար
2011թ. առ այսօր-«Մուրացան» ՀՀ մանկաբուժական թիվ 1 կլինիկայի ղեկավար, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ
29.05.2019թ. — ԵՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար
29.06.2022 թ. — ԵՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ
Գիտական գործունեություն
2004թ. — պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մինչև 1 տարեկան սեպսիսով հիվանդ երեխաների էրիթրոցիտների մեմբրաններում լիպիդային մետաբոլիզմի որոշ խանգարումներ և դրանց նորմաիզացման ուղիները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2014թ. — պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանի Հանրապետության մանկական բնակչության ստացիոնար բժշկական օգնության օպտիմալացման ուղիները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
Ատենախոսությունների ղեկավարում.
2017թ. (հայցորդ՝ Ռ.Ա.Դունամալյան). «Վաղ տարիքի երեխաների կյանքի որակի չափանիշների կիրառումը որպես առողջական վիճակի համալիր գնահատման չափորոշիչ»:
2019թ. (հայցորդ՝ Ա.Ա.Մխիթարյան). «HLA-G-ի կանխատեսող նշանակությունը վաղ տարիքի երեխաների բրոնխիալ օբստրուկցիայի դեպքում»:
2020թ. (հայցորդ՝ Ա.Մ.Գրիգորյան). «Covid 19 կլինիկական և շճաբանական առանձնահատկությունները 0-12 ամսեկան երեխաների շրջանում»:
Մասնակցություն առկա և առցանց բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովներին, վեբինարներին:
Պարգևներ
2010թ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոբելյանական «Արծաթե կրծքանշան» կրթության, գիտության բժշկության և աշխատանքային բնագավառներում անբասիր գործունեության համար
2014թ. — Պատվոգիր, աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար
2016թ. -Պատվոգիր, աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար
2020թ. — ՀՀ վարչապետի շնորհակալագիր` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար
Մասնագիտական գործունեություն
- Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ
- «Շվեդական ապավեն» միջազգային շվեդահակական ասոցիացիայի վիցե պրեզիդենտ
- Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
- Մանկաբարձություն գինեկոլոգիա, մանկաբուժություն և օնկոլոգիա մասնագիտություններով գիտակոորդինացիոն խորհրդի անդամ
- ՀՀ ԱՆ իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի անդամ
- Վերապատրաստումներ Գրացի համալսարանական հիվանդանոցում (Ավստրիա), Ռուսաստանի Դաշնության hետդիպլոմայյին կրթության ակադեմիայում (Մոսկվա), մասնակցություն միջազգային մանսագիտական դպրոցների և կոնֆերանսների արտերկրում (Իսպանիա, Մակեդոնիա, Ավստրիա, Իտալիա) և Հայասատանում
- Գիտական աշխատանքների ղեկավարում, ընդդիմախոսություն (Ռազմիկ Աշոտ Դունամալյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ղեկավար՝ «Վաղ տարիքի երեխաների կյանքի որակի չափանիշների կիրառումը որպես առողջական վիճակի համալիր գնահատման չափորոշիչ», Քնարիկ Վարդան Նիկողոսյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ընդդիմախոս)
- Ավելի քան 100 գիտական հոդվածներ միջազգային և հայկական պարբերականներում, մեթոդական ցուցումներ, մոնոգրաֆիաներ. «Նորածնային սեպսիս, ներարգանդային վարակներ, ՄԻԱՎ վարակը երեխաների շրջանում» (Լվով) «Ներարգանդային ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա ՝ կլինիկա, ախտորոշում, բուժում», «Կլինիկական նեոնատոլոգիայի արդիական հարցեր» (Երևան), «Пути оптимизации педиатрической службы в Республике Армения», (Գերմանիա)
Անձնական տվյալներ
Ամուսնացած, 3 երեխա, 7 թոռ: