|
  • Русский
  • English

Անահիտ Տիգրանի Քրիստոսդուրյան, բ.գ.թ., դոցենտ

Անահիտ Տիգրանի Քրիստոսդուրյան, բ.գ.թ., դոցենտ

«Մուրացան» ՀՀ Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ-օրդինատոր
Մանկաբույժ

Կրթություն

1974-1980թթ. ԵՊԲՀ, մանկաբուժական ֆակուլտետ

1980-1981թթ. ԵՊԲՀ, ինտերնատուրա՝ մանկաբուժություն մասնագիտությամբ

 

Աշխատանքային գործունեություն

2008թ.-ից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ-օրդինատոր

2007թ.-ից ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ

2005թ.-ից Մուկովիսցիդոզի համալսարանական կենտրոնի առաջատար գիտաշխատող

1994-2006թթ. ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ

1990-1994թթ. ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող

1981-1990թթ. ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ավագ լաբորանտ

 

Գիտական գործունեություն

1992թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն «Նորածինների մոտ թարախասեպտիկ հիվանդությունների կլինիկա-իմունոլոգիական առանձնահատկությունները» թեմայով, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Հեղինակ և համահեղինակ է 3 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 80 տպագիր աշխատանքների, դրանցից 18-ը՝ վերջին 4 տարիներին, որոնց թվում 7-ը՝ միջազգային հրատարակություններում (3-ը՝ DOI հղումով):

2008թ. «Մուկովիսցիդոզ» համալսարանական կենտրոնի աշխատակիցների հետ կազմակերպել է միջազգային մասնակցությամբ գիտապրակտիկ կոնֆերանս՝ «Մուկովիսցիդոզ» թեմայով, մասնակցել է զեկույցով

2013թ. «Մուկովիսցիդոզ» համալսարանական կենտրոնի աշխատակիցների հետ կազմակերպել է հանրապետական գիտապրակտիկ կոնֆերանս «Մուկովիսցիդոզ» թեմայով, մասնակցել է զեկույցով

 

Մասնագիտական վերապատրաստումներ

1982-2018թթ. Մասնակցություն շարունակական վերապատրաստումներին, որակավորման բարձրացման դասընթացներին:

Մասնակցություն բազմաթիվ միջազգային և հանրապետական կոնֆերանսներին, սիմպոզիումներին, գիտական ֆորումներին, այդ թվում՝ 3 բանավոր զեկույց և 1 պաստառային զեկույց:

 

Անդամակցություն

«Բժիշկներ և երեխաներ» ՀԿ-ի անդամ

European Union of Rare Diseases-ի անդամ

Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի անդամ

 

Պարգևատրումներ

2010թ. ԵՊԲՀ-ի հոբելյանական «Արծաթե կրծքանշան»

2016թ. ԵՊԲՀ-ի վկայագիր՝ աշխատանքային և մասնագիտական ձեռքբերումների համար (խմբային)

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, գերմաներեն

Ինչպես կարող ենք ձեզ օգնել