|
  • Русский
  • English

Ուշաթափություն. Լիանա Նազարյանի խոսքով՝ այն առաջանում է գլխուղեղում արյան հոսքի նվազումից։

Ուշաթափությունը գիտակցության և մկանային ուժի կորուստ է, որին բնորոշ է արագ սկիզբ, կարճ տևողություն։ Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիանա Նազարյանի խոսքով՝ ուշաթափությունն առաջանում է գլխուղեղում արյան հոսքի նվազումից։ 

✔️ Պատճառները՝
• Հիվանդություն (զարկերակային ճնշման կտրուկ անկում, հատկապես պառկած դիրքից կտրուկ ոտքի կանգնելիս)
• Սով
• Սթրես
• Տոթ շոգ
• Արյան կորուստ
• Այլ
✔️ Ախտանշանները՝
• Գլխապտույտ
• Գունատություն
• Մաշկի և վերջույթների սառնություն
• Առատ քրտինք
• Մակերեսային շնչառություն
✔️ Օգնություն՝
• հիվանդին պառկեցնել կողքի
• ոտքերը բարձր (որը թույլ է տալիս, որ դեպի գլուխ արյան հոսքը մեծանա)
• Ապահովել մաքուր օդ
• թուլացնել հագուստները, որոնք դժվարացնում են շնչառությունը:
• Տաքացնել։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել