Ինչ է սպիրոմետրիան
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է թոքերում օդի տարողությունը, գնահատում օդի հոսքերը ներշնչելիս և արտաշնչելիս, դրանց նկատմամբ խոչընդոտների առկայությունը:
Սիրելի պացիենտներ, տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործում է Սպիրոմետրիայի ծառայություն:
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը պատասխանել է սպիրոմետրիայի մասին հաճախ տրվող հարցերին:
Որոնք են սպիրոմտրիայի ցուցումները
Սպիրոմետրիան կատարվում է միայն բժշկի ցուցումով և ուղղորդումով
- Ասթմայի ախտորոշում և վերահսկում
- Մուկովիսցիդոզի կամ ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզի ժամանակ թոքերի ֆունկցիայի վերահսկում
- Դժվարաշնչության, քրոնիկ հազի, սուլող շնչառության ախտորոշում՝ ըստ մասնագիտական ցուցումների
- Որոշ հիվանդությունների ժամանակ թոքերի ֆունկցիայի որոշում վիրահատությունից առաջ՝ ըստ անեսթեզիոլոգի ցուցման նախավիրահատական ռիսկի գնահատման նպատակով
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտորոշում և վերահսկում
- Թոքերի ֆիբրոզով ընթացող հիվանդությունների վերահսկում
- Թոքային հիվանդությունների ռիսկի խմբի հետազոտություն/պրոֆեսիոնալ հիվանդություններ, վնասակար ինհալյացիոն ագենտների ազդեցություն, հետկովիդ/
- Նախքան ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն սկսելը թոքերի ֆունկցիայի գնահատում/որոշ սպորտաձևերով զբաղվելուց առաջ/
Երեխաների շրջանում, որ տարիքից է կատարվում հետազոտությունը
- Մասնագետի բավարար հմտության դեպքում այն կարելի է կատարել 4 տարեկանից, իսկ պակաս հմտության դեպքում՝ 6-7 տարեկանից
Ինչպես նախապատրաստվել հետազոտությանը
- Սննդի, գազավորված ըմպելիքի ընդունումը հետազոտությունից 1 ժամ առաջ
- Խուսափել ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից հետազոտությունից մոտ 30 րոպե առաջ
- Բացառել ծխախոտի ազդեցությունը հետազոտությունից 1 ժամ առաջ, մեծահասակ ծխողները պետք է ծխեն վերջին ծխախոտը հետազոտությունից 1 ժամ առաջ
- Սպիրոմետրիա հետազոտության ժամանակ կրել կրծքավանդակը չճնշող հագուստ
- Սպիրոմետրիայից առաջ դադարեցնել որոշ առանց դեղատոմսերի, օրինակ խորխաբերներ, օգտագործումը, 6 ժամ/12 ժամ առաջ բրոնխները լայնացնող կարճատև (սալբուտամոլ) և երկարատև (սալմետերոլ, ֆորմետերոլ)* ազդեցության դեղամիջոցների ընդունումը
- Շարունակել ինհալյացիոն սթերոիդները
- COVID 19 կասկածի դեպքում ուղեգրող բժշկի կողմից պարտադիր է հաստատումը բացակայության մասին
*Երկարատև ազդեցույթյան բրոնխալայնիչներ են պարունակում են Սերետիդը, Սիմբիկորտը:
Արդյոք անվտանգ է սպիրոմետրիան
Սպիրոմետրիան անվտանգ հետազոտություն է:
- Երբեմն պացիենտները հետազոտությունից հետո մի քանի րոպե կարող են ունենալ դժվար շնչառություն, գլխապտույտ
- Հազվադեպ հետազոտության ընթացքում առաջանում են շնչառության խանգարումներ ՝ հիպերվենտիլյացիոն համախտանիշ
- Սպիրոմետրիայի ժամանակ կարող են հաճախանալ սրտի կծկումները և համապատասխան խնդիրների դեպքում սպիրոմետրիա կատարող մասնագետը պետք է տեղեկացվի, թե պացիենտի թե ուղեգրող բժշկի կողմից:
Ինչպես է իրականացվում հետազոտությունը
- Հետազոտությունն իրականացվում է սարքավորումով, որը կոչվում է սպիրոմետր։ Սպիրոմետրը պետք է համապատասխանի ISO 26782 ստանդարտներին
- Սպիրոմետրիան իրականացվում է մի քանի մանևրներով, մի քանի անգամ։ Կատարվող հետազոտությունը պետք է լինի ընդունելի՝ ճշգրիտ ստյալներ ստանալու համար
- Բրոնխների վրա դեղերի ազդեցությունը գնահատելու համար մասնագետը կարող է առաջարկել բրոնխալայնիչով թեստ
Պայմաններ, որ պետք է պահպանվեն սպիրոմետրիան իրականացնելիս
- Սենյակի ջերմաստիճան
- Անպայման միանվագ օգտագործման բաժակներ՝ հիվանդին ջուր առաջարկելու համար
- Անձեռոցիկ՝ շնչառական սեկրետներից ազատվելու համար
- Գերադասելի է միանվագ տուրբինով մուշտուկ, կամ հակաբակտերիալ հակավիրուսային մուշտուկի օգտագործում բազմակի օգտագործման տուրբինով սպիրոմետրիայի ժամանակ
- Վարակի տարածման խիստ վերահսկում
- Կարճատև բրոնխալայնիչ օգտագործող պացիենտին խնդրել ներկայանալ իր բրոնխալայնիչով
Աշխատանք երեխաների հետ
Երեխաների սպիրեմոտրիան ժամանակատար է
- Ծնողին պետք է բացատրել երեխաների սպիրոմետրիայի առանձնահատկությունները
- Երեխային պետք է բացատրել և ծանոթացնել հետազոտությանը, բացատրել, որ այն անվտանգ է, կիրառել անիմացիոն սպիրոմետրիա ըստ անհրաժեշտության:
Ինչն է ազդում սպիրոմետրիայի ցուցանիշների վրա
- Հազ
- Արտաշնչման վաղաժամ ավարտելը, երբ նաև չի կարողանում արտաշնչել
- Փչելու թույլ կամ անբավարար ուժը
- Օդի կորուստը ՝բերանը ոչ լրիվ փակելու դեպքում
- Խցանված մուշտուկը
Որոնք են սպիրոմետրիայի հակացուցումները
- Նախորդող կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի, աչքի վիրահատություններ, սպիրոմետրիան կատարվում է վիրահատությունից ամիսներ անց՝ ըստ բժշկի ցուցման
- Սրտի սուր հիվանդություն, չվերահսկվող զարկերակային հիպերտենզիա
- Անևրիզմ
- Անհայտ պատճառի արնախում
- Պնևմոթորաքս
- Սրտխառնոց և փսխում
- Նոր ախտորոշված սուր տուբերկուլյոզ
- Հաղորդակցման խնդիրները կամ վարքային խանգարումները հարաբերական հակացուցում են
Շնչառական սուր վարակները հակացուցում չեն, սակայն կարող են ազդել սպիրոմետրիայի տվյալների վրա։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին 11։30-13։30-ը 094244906 հեռախոսահամարով: