|
  • Русский
  • English

Բժշկության մեջ ոչ ինվազիվ ախտորոշման ոլորտում սոնոգրաֆիան ամենաինֆորմատիվ մեթոդներից է:

Բժշկության մեջ ոչ ինվազիվ ախտորոշման ոլորտում սոնոգրաֆիան՝ (ուլտրաձայնային հետազոտությունը) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը: 
Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանի խոսքով՝ մանկական հասակում դժվար է ճշգրիտ նկարագրել ցավի ինտենսիվությունը և ճիշտ տեղակայումը: Ովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտահարում երեխայի համար դրսևորվում է փորացավով:

Իսկ փորացավից բացի նաև ո՞ր դեպքում է պետք կատարել ուլտրաձայնային հետազոտություն։
✔️ Եթե ցավը տեղակայված է աջ զստափոսում (կույր աղու հատված), երեխան գանգատվում է տարբեր բնույթի փորացավերից, սրտխառնոցից, ունի երկարաձգված բարձր ջերմություն, ծնողը նկատում է միզուղիների խնդիրներ (մեզի մուգ գույն, տհաճ հոտ)։
✔️ Եթե երեխան ունի պարանոցին և ցանկացած այլ հատվածում, այտուցված հատվածներ, շոշափվող գոյացություններ: 
✔️ Եթե փոքր հասակում տղաների մոտ ամորձիները չեն շոշափվում փոշտում այս դեպքում ևս անհրաժեշտ է ուլտրաձայնային հետազոտություն անցնել։
✔️ Եթե աղջիկների մոտ նկատվում է սեռական օրգանների՝ կրծքագեղձերի, (մազակալում թևատակերում և ցայլքի շրջանում) վաղաժամ հասունացում, և հակառակը սեռահասունացման տարիքին (12-14 տարեկան) չհամապատասխանող ֆիզիոլոգիական վիճակ: 
✔️ Վահանաձև գեղձի ցանկացած ախտահարման ժամանակ նույնպես անփոխարինելի մոթոդ է համարվում սոնոգրաֆիան։ 

Բժիշկը հորդորում է իմանալ, որ հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար:

 Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել +37460621506, +37460621594 հեռախոսահամարներով։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել