31,05,2019թ․ Ժամը 12։00
Սեմինար֊քննարկումը նախատեսված է մայրիկների և հայրիկների համար (խրախուսելի կլինի հատկապես ՀԱՅՐԻԿՆԵՐԻ ներկայությունը)։ Սեմինարի ընթացքում կխոսենք երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների մասին, կքննարկենք դեպքեր֊իրավիճակներ, որոնց բախվում են ծնողները գրեթե ամեն օր։ Կանդրադառնանք մի շարք խնդիրների, որոնք առաջանում են ընտանիքում ծագած կոնֆլիկտներից և խոչընդոտում են ծնող֊երեխա ներդաշնակ հարաբերություններին։
Սեմինարը վարելու են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհիները, իսկ գլխավոր կազմակերպիչը Մուրացան հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի բաժնի հոգեբան Ռուզաննա Շավրեշյանն է։
Սեմինարի ընթացքում նաև բեմադրվելու են մի քանի իրավիճակներ, որոնց հանդիպում ենք առօրյայում ծնող֊երեխա հարաբերություններում, քննարկվելու են այդ իրավիճակները և տրվելու են լուծման տարբերակներ։
Մուտքն ազատ է բոլորի համար։