|
  • Русский
  • English

Պոչուկի էպիթելային ուղիներ (պոչուկի կիստա)

Էպիթելային պոչուկային ուղին էպիթելային հյուսվածքի ներթափանցումն է մաշկի տակ՝ նեղ խողովակի ձևով: Այն տեղակայվում է սրբոսկրապոչուկային շրջանում և մեկ կամ մի քանի կետային անցքերով (առաջնային) բացվում է մաշկի վրա՝ հետույքի միջին գծով:

Մանկական վիրաբույժ Ռոմիկ Սարգսյանը ներկայացրել է հիմնական գանգատները՝ խնդրի առկայության դեպքում
  • Պոչուկի շրջանում քոր, ցավ, այտուց, բարդացած դեպքերում նաև թարախային բնույթի արտադրություն:
  • Խնդիրը զարգացման բնածին արատ է, ժառանգական է, հանդիպում է ինչպես տղամարդկանց, անպես էլ կանանց մոտ: Հիմնականում արտահայտվում է սեռահասունացման շրջանում:
Համալսարանական մասնագետը հորդորում է՝ գանգատներից որևիցէ մեկը լինելու դեպքում դիմել մանկական վիրաբույժի, քանի որ յուրաքանչյուր սրացում նպաստում է ախտաբանական պրոցեսի տարածմանը:

Հարցերի դեպքում կամ խոհրդատվության համար զանգահարեք Մանկական վիրաբուժության կլինիկա 010301000 (ներքին ՝ 526,523,522):

Ինչպես կարող ենք ձեզ օգնել