Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտությունը բժշկին թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել գլխուղեղի կեղևի նեյրոններիպարոքսիզմալ ակտիվությունը և ֆունկցիայի կոպիտ փոփոխությունները:
Ախտարոշիչ կենտրոնի մանկական նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Գալստյանը նշում է ԷԷԳ կատարման ցուցումները երեխաների շրջանում՝
- գիտակցության կորստի էպիզոդներ՝ առանցհաստատված պատճառի, էպիլեպսիայի կասկած,
- ուշաթափության մեկից ավել դրվագներ,
- քնի խանգարումներ, քնի ժամանակ քայլելուէպիզոդներ, շնչառության կանգ (քնի ապնոէ),
- վարքային, ուշադրության և հոգեբանականխանգարումներ՝ չմոտիվացվածդյուրագրգռվածություն, աուտիզմի սպեկտորիհիվանդությունների կասկած,
- չափավոր և հաճախակի գլխացավեր,գլխապտույտներ, տարածության մեջապակողմնորոշման կրկնվող էպիզոդներ, քնիցարթնանալիս անբացատրելի հոգնածություն:
Մասնագետը նշում է, որ հետազոտությունը կատարվում է երեխայի կլինիկական զննումից, մանրակրկիտ անամնեզ հավաքելուց և վարքագծային խանգարումների գանգատների դեպքում տնային պայմաններում կատարված տեսաձայնագրումից հետո:
Հարցերի դեպքում կամ այցը նախապես հերթագրելու համար կարող եք դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոն՝ զանգահարելով 010301000 ներքին 505, 506 հեռախոսահամարով: