|
  • Русский
  • English

Խիստ կարևոր է շոգ եղանակին հետևել ադապտացված կաթնախառնուրդով սնուցվող երեխաների կաթի պատրաստման և պահպանման հիգիենային

Հարգելի մայրիկներ, նախորդ շաբաթ խոսեցինք կրծքով կերակրման մասին, սակայն չմոռանանք այն փոքրիկներին, որոնք ինչ-ինչ պատճառներով սնվում են արհեստական կաթնախառնուրդներով:

Խիստ կարևոր է շոգ եղանակին հետևել ադապտացված կաթնախառնուրդով սնուցվող երեխաների կաթի պատրաստման և պահպանման հիգիենային:

Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ Անահիտ Գրիգորյանը հիշեցնում է, որ կաթնախառնուրդի օգտագործման առավելագույն ժամանակահատվածը պատրաստումից հետո 20 րոպեն է:

Շշի ծծակների ախտահանումը ևս աղիքային վարակներից խուսափելու համար պարտադիր պայման է:

Հոգ տանենք մեր փոքրիկների առողջության մասին, քանի որ այն մանկության ժամանակահատվածում առավելապես ծնողների և մանկաբույժների գրագետ ու կառուցողական համագործակցության արդյունքում է պահպանվում:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել