|
  • Русский
  • English

Ինչպես նվազեցնել օդակաթիլային վիրուսների տարածումը. մասնագետի կարևոր խորհուրդները

Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար Մարի Դարակչյանն անդրադարձել է սուր շնչառական վիրուսներին՝ խոսելով կանխարգելիչ միջոցառումներից։

Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է հաճախ օդափոխել փակ տարածքները, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի օդում գտնվող օդակաթիլային հարուցիչները չհասնեն շնչուղիներ և ծանրության ազդեցությամբ նստեն գետնին։ Նա օդակաթիլային վիրուսների տարածումը նվազեցնելու համար խորհուրդ է տալիս պարբերաբար մաքրել մակերեսները թաց շորով։

Մանկաբույժը կարևորում է հեղուկների առատ օգտագործումը, սթրեսի նվազեցումը, առողջ սնունդը, օրգանիզմի վիտամիններով հագեցվածությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել