|
  • Русский
  • English

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի թիմը համալրվել է

Մանկական վիրաբուժական հիվանդությունների համալսարանական կլինիկայի թիմին միացել են փորձառու մասնագետներ` կրծքային վիրաբույժ, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկական վիրաբուժության գծով գլխավոր խորհրդատու Դավիթ Դալլաքյանը, կրծքային վիրաբույժ Արտակ Գևորգյանը, անեսթեզիոլոգ Լուսինե Մելքումյանը, անեսթեզիոլոգ, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ավագ դասախոս Միքայել Շաքարյանը։

Թիմին միանալու առաջին իսկ ամսվա ընթացքում պատրաստակամության և նոր աշխատավայրում ջերմ ընդունելության շնորհիվ, մասնագետները շատ կարճ ժամանակում կարողացել են լիարժեք ինտեգրվել աշխատանքային միջավայրին և իրականացնել մի շարք բարդ վիրահատություններ։

Կատարված աշխատանքների թվում են ՝

  • Թոքի ատիպիկ մասնահատում թորակոսկոպիկ ճանապարհով 2 ամսական երեխայի մոտ
  • Լապարոսկոպիկ պիլորոմիոտոմիա 25 oրական երեխայի մոտ
  • Թոքի պատռված էխինոկոկկի հեռացում թորակոտոմիայի միջոցով
  • Կրծքավանդակի ձագարաձև դեֆորմացիայի շտկում
  • Դեստրուկտիվ թոքաբորբի համար թորակոսկոպիկ վիրահատություն
  • Թոքի թարախակույտի ՈՒՁՀ հսկողությամբ դատարկում
  • Հիրշպռունգի հիվանդության ռադիկալ վիրահատություն (De la Torre — Mondragon)
  • Աջակողմյան ստոծանիական ճողվածքի պլաստիկա սինթեթիկ նյութով 1700գ նորածնի մոտ
  • Ձախից ստոծանու ռելաքսացիա, ստամոսքի ոլորապտույտով 1 ամսական երեխայի մոտ (ծայրահեղ հազվագյուտ հանդիպող արատ)
  • Շնչուղիների օտար մարմինների հերացում
  • 20-ից ավելի կերակրափողի, բրոնխների և կոկորդի նեղացումների դիլատացիա:

Ծառայության զարգացման նոր փուլը դեռ առջևում է, իսկ թիմի համալրումն արդեն իսկ նպաստում է մանկական վիրաբուժական օգնության որակի բարձրացմանը։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել