|
  • Русский
  • English

Ժպիտներով զարդարված տոնածառ

Մեր համալիրի գլխավոր տոնածառը կրեատիվ ու գեղեցիկ տեսքով ձևավորեց Խաղաթերապիայի ծառայությունը։

Համալիրում բուժում ստացող երեխաներն ու մեծահասակները սիրով զբաղվել են ձեռքի աշխատանքներով՝ պատրաստելով յուրօրինակ տոնածառի խաղալիքներ։ Տոնական մթնոլորտին միացել են նաև այցելուները՝ դառնալով զարդարման գործընթացի մի մասը։

Խաղաթերապիայի ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ՝ հոգեբան Օլյա Մուսոյանի, հատուկ մանկավարժ Տաթև Թարոյանի և կամավոր Մարչելոյի մասնակցությամբ, ապահովվել է հիվանդանոցում բուժում ստացող երեխաների ջերմ ու ուրախ տոնական առօրյան:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել