|
  • Русский
  • English

Նոր գիտելիք, միջազգային փորձ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգը՝ Շվեյցարիայից վերադարձած

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը վերադարձել է Շվեյցարիայից՝ շուրջ երկուամսյա մասնագիտական պրակտիկայից Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի և մանկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքներում՝ աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից մեկում։

Նրա խոսքով` այս փորձառությունը հնարավորություն է տվել ծանոթանալու ամենաժամանակակից բուժական մոտեցումներին, նորագույն տեխնոլոգիաներին և այն կազմակերպչական մշակույթին, որտեղ պացիենտը ստանում է առավել ամբողջական, ապացուցողական և վստահելի բժշկական օգնություն։

«Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ վերաբերվում նման միջազգային համագործակցություններին՝ համոզված լինելով, որ առաջատար փորձի փոխանակումն ու կիրառումը մեր համակարգում կարևոր քայլ են առողջապահական ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ»,- ասում է Իրինան:

Համալսարանական կլինիկայում վստահ են, որ մասնագետի կողմից ձեռք բերված գիտելիքն ու փորձը կծառայեն պացիենտների առողջությանը և ոլորտի զարգացմանը։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել