|
  • Русский
  • English

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտների այցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Հունիսի 16–27-ը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 33 աշակերտ կամավորական աշխատանք է իրականացրել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Կամավորական ծրագրի շրջանակում գլխավոր բժշկի օգնական Մարգարիտա Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ աշակերտներն այցելել են հիվանդանոցի Խաղաթերապիայի ծառայություն, որտեղ նրանց ջերմորեն ընդունել և մասնագիտական գործունեությունն են ներկայացրել կաբինետի պատասխանատու՝ հոգեբան Օլյա Մուսոյանը և հատուկ մանկավարժ Տաթև Թարոյանը։

Հայաստանում գործող միակ Խաղաթերապիայի կաբինետի հիմնական նպատակն է ապահովել ջերմ, բարեկամական մթնոլորտ՝ բուժում ստացող երեխաների բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Աշակերտները ամեն օր մեծ նվիրումով և պատասխանատվությամբ են այցելել այդ երեխաներին՝ կազմակերպելով խաղեր, համատեղ ստեղծագործական գործունեություն և ապահովելով ուրախ ու դրական մթնոլորտ։

Նրանց գործունեությանը միացել էին նաև կամավորներ Գերմանիայից և Իտալիայից, ովքեր ևս մասնակցել են խաղային զբաղմունքներին՝ երեխաներին տրամադրելով հոգատարություն և ջերմություն։

Բացի խաղային միջավայրի ապահովումից, դպրոցիականներն աջակցել են նաև պացիենտներին՝ փոխանցելով նրանց հարազատների կողմից տրամադրված ծանրոցներն ու նվերները։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել