|
  • Русский
  • English

Երեխաների պաշտպանության օրը «Մուրացան»-ում

Յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին փորձում ենք փոքրիկ տոն ստեղծել և ժպիտներ պարգևել մեզ մոտ բուժում ստացող, մեզ այլեցող երեխաներին: Հիվանդանոց այցելած երեխաներին մուտքից փուչիկներով դիմավորում էր ծաղրածուն:

Օրը հագեցած էր ուրախ պարային կատարումներով, մուլտհերոսներով, խաղային ծրագրով ու պղպջակների շոուով: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում միջոցառման աջակիցներին, շվեդ բարերարներին, SPFA Armenie Ֆրանսիական բարեգործական կազմակերպությանը, ԱՄՆ-ից Կարինե Օգանեսյանին, որոնց հովանավորությամբ նվերներ, հագուստներ էին փոխանցվել Խաղաթերապիայի ծառայությանը։

Կամավորական աշխատանքը մեզ մոտ շարունակական է:

Տոնական այս օրը մեզ միացավ Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը՝ կազմակերպիչ Հռիփսիմե Ավդալյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ծաղրածուի հագուստը կրող այլ կամավորներ։ Հաջորդիվ նվերներ հանձնվեցին բաժանմունքներում բուժօգնություն ստացող պացիենտներին:

Եղե՛ք առողջ, սիրելի փոքրիկներ, անսպառ ժպիտներ բոլորիդ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել