Էլեկտրոէնցելոգրաֆիան գործիքային հետազոտություն է, որը գերակշռող դեպքերում նյարդաբանական պրակտիկայում է կիրառվում:
Էլեկտրոէնցելոգրաֆիկ հետազոտությունը կիրառվում է բոլոր տարիքային խմբերում:
Այն լիովին անվնաս է և ամբողջ աշխարհում համեմատաբար մատչելի հետազոտություն է համարվում:
Գլխուղեղի ախտորոշիչ այս հետազոտությունն ուսումնասիրում և ստուգում է կենտրոնական նյարդային համակարգի գործառույթները, ախտորոշում է գլխուղեղի՝ օրգանական և ֆունկցիոնալ ծագման վնասվածքները:Էլեկտրաէնցեֆալոգրաֆիան կատարվում է ախտորոշելու համար՝
- էպիլեպսիան
- գլխուղեղի արյան շրջանառության խանգարումները
- գլխուղեղի նորագոյացությունները
- նևրոզները
- երեխայի մտավոր, խոսքային զարգացման ուշացումներն ու դանդաղումները:
Մանկական համալսարանական բուժհաստատության էլեկտրաէնցեֆալոգրաֆը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ կատարել անհրաժեշտ հետազոտությունը:
Թեմային Առավոտ լուսո-ի շրջանակում պատմել է Ախտորոշիչ կենտրոնի մանկական նյարդաբան, ԵՊԲՀ աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի պետ, դասախոս Լիլիթ Գալստյանը: