|
  • Русский
  • English

Շաքարային դիաբետ և հղիություն․ ապագա մայրիկների համար պարզաբանել է պրոֆեսոր Ելենա Աղաջանովան։

Արդյո՞ք իմ երեխայի մոտ կլինի դիաբետ.
Դիաբետի առաջացման ռիսկը երեխայի մոտ, ում մայրը հիվանդ է դիաբետով ավելի բարձր չէ, քան այն երեխայի, ում մայրը հիվանդ չէ այս հիվանդությամբ:


Կլինեն արդյո՞ք երեխայի մոտ արատներ.
Եթե Դուք լավ եք վերահսկում շաքարի ցուցանիշը արյան մեջ մինչև հղիությունը և հղիության ընթացքում, ռիսկը սովորականից բարձր է աննշան: Եթե Ձեր դիաբետը ադեկվատ կարգավորվում և բուժվում է, ռիսկը բարձր չէ, համեմատած այն հղի կանանց` ովքեր չունեն այս հիվանդությունը:


Ի՞նչ է կարևոր իմանալ մինչև հղիության պլանավորումը.
Պետք է շաքարի ցուցանիշը արյան մեջ պահել հնարավորինս մոտ նորմայի: Այդ նպատակով Ձեզ կարող է անհրաժեշտ լինել համապատասխան ուսուցում, որպեսզի իմանաք ինչպես կատարել ինսուլինի կորեկցիա կախված արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշներից: Պլանավորեք հղիությունը և օգտագործեք ապահով պաշտպանիչ միջոցներ: Դիաբետի բարդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է մասնագիտական խորհրդատվություն:


Կառաջանան արդյո՞ք ինձ մոտ հղիության ընթացքում առանձնահատուկ բարդություններ դիաբետի հսկողության հետ կապված.
Ժամանակակից միջոցների օգտագործումը (գլյուկոզայի ցուցանիշների մոնիտորինգ արյան մեջ, ինսուլինի հաճախակի ներարկումներ, սննդակարգի հետևում) դարձնում են դիաբետի հսկողությունը սովորականից ոչ բարդ, սակայն հղիության ընթացքում Ձեզ պետք կգա առանձնահատուկ ուշադրություն:


Կլինի արդյո՞ք իմ ծննդաբերությունը նորմալ.
Այո, հենց դա է նպատակը: Հնարավոր է հարկ լինի Ձեզ 2 շաբաթ շուտ գտվնել ստացիոնար հսկողության տակ:


Ի՞նչ պետք է իմանան իմ ընտանիքի անդամները.
Առողջ երեխա ունենալու համար պետք է լավ հսկել դիաբետը: Ցանկալի կլինի, որ Ձեր ընտանիքի անդամները միանան Ձեզ խորհրդատվության ժամանակ: Մենք հաճույքով կպատասխանենք բոլոր հնարավոր հարցերին:

Կարո՞ղ եմ կրծքով կերակրել.
Այնպես, ինչպես այն կանայք` ովքեր չունեն դիաբետ:


Դիաբետի ուշ բարդություններ.
Դրանք չեն կարող առաջանալ հղիության հետևանքով: Եթե նրանք արդեն առկա են, համապատասխան խնամքի և բուժման դեպքում սովորաբար չեն առաջադիմում:


Հիշեք.
Մի հետաձգեք խորհրդատվությունը Ձեր բժշկի հետ ինչպես հղիությունը պլանավորելիս, այնպես էլ հղիության ողջ ընթացքում, հատկապես սկզբնական շրջանում: Զգացեք մայրանալու երջանկությունը։ 

☎ Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել +37411621530 հեռախոսահամարով։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել