|
  • Русский
  • English

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա

Հեռ՝ +374 11 62 10 64, ներքին՝ 560, 562

Ղեկավար`Անդրանիկ Հենրիխի Մշեցյան

Ծառայությունը հիմնադրվել է 1996թ.-ին Արմեն Փիրուզյանի կողմից «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

2008թ.-ին Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկան ամբողջ անձնակազմով տեղափոխվել է ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայում աշխատում են 10 փորձառու բժիշկներ։ Բաժինը բաղկացած է Ինտենսիվ թերապիայի բլոկից և բաժանմունքից։

Հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Ծավալված է 23 մահճակալ, որից 8-ը` ինտենսիվ թերապիայի մասնաբաժնում:

Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայում կատարվում են.

  • ԷՍԳ
  • ԷխոՍԳ
  • հոլտեր մշտադիտարկում
  • տրեդմիլ լարվածության թեստ
  • զարկերակային ճնշման մշտադիտարկում և այլ հետազոտություններ

Կլինիկական մասնագիտացում

  • սրտաբանություն և ինտենսիվ թերապիա
  • սրտի իշիմիկ հիվանդության բոլոր կլինիկական ձևերի բուժում, հատկապես` սուր կոնորար սինդրոմներ` սրտամկանի ինֆարկտ, անկայուն ստենոկարդիա
  • սուր և քրոնիկ սրտային անբավարարություն
  • առաջնային և երկրորդային կարդիոմիոպաթիաներ
    հիպերտոնիկ հիվանդություն
  • ներքին հիվանդությունների կրիտիկական վիճակների ինտենսիվ թերապիա

Հիմնական ուղղվածություն

  • սիրտ-թոքային վերակենդանացում
  • կրիտիկական վիճակների բժշկություն
  • անհետաձգելի կարդիոլոգիա

Ուսումնական գործունեություն

Կլինիկան ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ուսումնական բազան է:

Բաժանմունքի 4 բժիշկներ հանդիսանում են նաև ԵՊԲՀ դասախոսներ։

Գիտական գործունեություն

Բաժանմունքը մասնակցել է մի շարք միջազգային ռանդոմիզացված հետազոտությունների (III փուլ)

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի,
  • Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի
  • Սրտի ամերիկյան ասոցիացիայի,
  • Սրտաբանների ամերիկյան կոլեգիայի հետ:

Հետազոտական աշխատանքներ են տարվում եվրոպական և ամերիկյան դեղագործական ընկերությունների հետ:

Բաժանմունքի բժիշկներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել