«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանին հաճախ են դիմում երեխաների փորկապության պատճառով:
Փորկապությունը մանկական գաստրոէնտելորոգին դիմելության 25 տոկոս է կազմում։
Բժիշկն ընդգծում է, որ մասնագետների նպատակն է ժամանակին ախտորոշել և տարբերակել փորկապության տեսակը, քանի որ այն կարող է լինել օրգանական և ֆունկցիոնալ:
Վաղ ախտանշաններն են
Ախորժակի անկում
Շուտ հագեցվածության զգացում
Գրգռվածություն
Ուղեկցող ախտանիշներ
Փորացավ
Օրգանական փորկապության պատճառներն են հիրշպրունգի հիվանդությունը, հիպոթերիոզը, ցելակիան, մուկովիցիդոզը և այլն։
Պատճառների թվում կարող են լինել նաև դեղերը, ցավազրկողները, հակախոլիներգիկները և այլ գործոններ:
Ֆունկցիոնալ փորկապության հիմնական պատճառը բջջանյութով աղքատ սննդակարգն է, ակտիվության բացակայությունը, ջրազրկումը, թերսնուցումը:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայություն՝ զանգահարելով 010301000 ներքին (559) հեռախոսահամարով։