|
  • Русский
  • English

Բարոթերապիայի ծառայության կողմից արդեն իրականացվել է 300-ից ավել բարոսեանս

«Մուրացան» համալսարանական համալիրում բարոթերապիայի ծառայության կողմից արդեն իրականացվել է 300-ից ավել բարոսեանս, ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պացիենտների համար հետևյալ ախտորոշումներով՝ արթրիտներ, լեյշմանիոզ մաշկային ձև, ֆասցեիտ, շաքարային դիաբետ, շմոլ գազով թունավորումներ ,անքնություն, քրոնիկական հոգնածության համախտանիշ, մազաթափություն, ակնե, օստեոմիելիտ, նեյրոպատիա, հետքովիդային սինդրոմ, հետվիրահատական վերականգնողական բուժում, բոտուլիզմ, ցելյուլիտ։

Դրական արդունքներն ակնհայտ են:

Համալսարանական բժշկական թիմն աշխատում է միջազգային եվրոպական ուղեցույցներով, որոնք լայնորեն կիրառվում են առողջապահական առաջատար կազմակերպություններում։

Նշենք, որ հիպերբարիկ օքսիգենացիան ամենաժամանակակից վերականգնողական բուժօգնության տեսակներից մեկն է համարվում աշխարհում:

Հերթագրվելու և ծառայությունից օգտվելու համար պետք է նախապես զանգահարել +37433686817 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել