|
  • Русский
  • English

«Թռչող Ձմեռ պապ» բարեգործական նախաձեռնություն

«Թռչող Ձմեռ պապ» բարեգործական նախաձեռնությունն է, որը արդեն 7 տարի շարունակ այցելում է տարբեր հիվանդանոցներ՝ փոքրիկներին ուրախություն, ժպիտ ու տոնական տրամադրություն պարգևելու համար։

Այս անգամ ևս նախաձեռնությունը` մեր համալիրի Խաղաթերապիայի ծառայության պատասխանատու, հոգեբան Օլյա Մուսոյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեց մանկական հիվանդանոցում՝ երեխաներին պարգևելով իսկական հեքիաթային օր։

Այցելության ընթացքում գործընկերները փորձեցին թեկուզ մի պահ մանուկներին մոռանալ տալ բուժման օրերն ու ստեղծել տոնի ջերմությամբ լի մթնոլորտ։

Միջոցառման ամենասպասված պահերից էր, երբ տանիքից իջնող Ձմեռ պապերը երեխաներին հանձնեցին նվերներն ու փոխանցեցին իրենց սերն ու բարեմաղթանքները։

Նվերները փոքրիկների համար պատրաստված էին մեծ սիրով ու հոգատարությամբ։
Նախաձեռնողները համոզված են, որ նիասին կարողացան այս օրը դարձնել ավելի լուսավոր ու հիշվող մեր փոքրիկների համար։

Կհանդիպենք հաջորդ տարի։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել