Շատ հաճախ երեխաները վախի պատճառով հրաժարվում են գնալ ատամնաբույժի, ինչը կարող է նպաստել ստոմատոլոգիական հետագա բարդությունների առաջացմանը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի անձնակազմի ուժերով իրականացվում է երեխաների ատամների բուժում ընդհանուր անզգայացումով ՝ պայմանավորված անհաղթահարելի վախի զգացումով և նևրոլոգիական ախտահարումներով:
Ընդգրկվում են 2-18 տարեկան երեխաները: Երեխաները նախապես հետազոտվում են մանկական ստոմատոլոգի, անեսթեզիոլոգի, մանկաբույժի կամ այլ նեղ մասնագետների կողմից: Վիրահատությունը կատարվում է և՛ վճարովի, և՛ անվճար հիմունքներով:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ստոմատոլոգիական թիվ 4 պոլիկլինիկայի ղեկավար,
ԵՊԲՀ մանկական սոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Անահիտ Եղիազարյանը նշում է՝ կլինիկական լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա որոշվում է միջամտության օրը և գործընթացը:
Միջամտությունից հետո երեխաները 5-6 ժամ հսկվում են մասնագետների կողմից, դուրս են գրվում առողջացումով: Տրվում են խորհուրդներ և կազմվում հետագա այցերի ժամանակացույց:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 010301000, ներքին կոդ՝ 508: