Բեթթինա Դեյզի Մարսել Էդմոնդը Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երրորդ կուրսի կլինիկական օրդինատոր է: Մասնագիտական հերթական զեկույցների շարքում նա այս երեքշաբթի ներկայացրել է «Ֆեբրիլ ցնցումներ» թեման:
Սեյշելյան կղզիների Հանրապետությունից ԵՊԲՀ-ում հետբուհական կրթություն ստացող Բեթթինան դեկտեմբերին ավարտում է ուսումնառությունը:
Ապագա մանկաբույժի փոխանցմամբ` սա միակ զեկույցը չէր այս տարիներին: Մանկաբուժական տարբեր թեմաներով նա պարբերաբար զեկուցումներ է պատրաստել, որոնք արժանացել են ամբիոնականների, գործընկերների հավանությանը:
Քննարկմանը հրավիրված էր նաև «Մուրացան» համալիրի Ախտորոշիչ կենտրոնի մանկական նյարդաբան, Նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Գալստյանը:
Ամբիոնի վարիչ, Ընդհանուր և նեղ մասնագիտական մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանի գնահատմամբ՝ ներկայացված թեման շատ արդի է երեխաների շրջանում և քննարկումն անցել է հետաքրքիր, ինտերակտիվ միջավայրում: