|
  • Русский
  • English

Քմային նշիկների վիրահատությանը փոքրիկը եկել է բժշկի արտահագուստով

Փոքրիկ Սոնան քմային նշիկների վիրահատության եկել էր բժշկի հանդերձանքով:

Նախքան բուժհաստատություն այցելելը երեխան մայրիկի հետ երկար ժամանակ հոգեբանորեն նախապատրաստվել էր ու լավ տրամադրությամբ, առանց լարման եկել անհրաժեշտ միջամտությունը կատարելու:

Վիրահատությունը կատարել է մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Աղաջանյանը, որի հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը մեծապես օգնել են գործին (լուսանկարում պացիենտը և բժիշկը պատրաստվում են վիրահատության):

Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայությունում սա հերթական պլանավորված վիրահատությունն էր:

Նշենք, որ համալսարանական կլինիկայում իրականացվում են դիմածնոտային շրջանի լայն սպեկտրի, այլ տեսակի վիրահատություններ և վիրահատական միջամտություններ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել