|
  • Русский
  • English

Ցելիակիան`  մասնագիտական քննարկման նյութ 

«Ցելիակիա, կլինիկական դեպքի մեկնաբանում, ախտորոշման նոր մոտեցումներ, բուժում». գիտագործնական հերթական կոնֆերանսի քննարկման թեման էր:

Այն ներկայացրեց ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Թամարա Օհանջանյանը։

Ցելիակիան իմուն միջնորդավորված էնտերոպաթիա է, որը պայմանավորված է գլյուտենի նկատմամբ կայուն անտանելիությամբ։ Բնորոշ է ժառանգական նախատրամադրվածությունը։

Ցելիակիայի հետ համակցված հիվանդություններն են՝ 

  • Տիպ 1 շաքարային դիաբետ,
  • Դաունի համախտանիշ կամ Տերների համախտանիշ,
  • Վահանագեղձի աուտոիմուն հիվանդություն,
  • Նևրոլոգիական հիվանդություններ՝ ուղեղային ատաքսիա, նեյրոպաթիա, էպիլեպսիա,
  • Աուտոիմուն հիվանդություններ՝ հեպատիտ/խոլանգիտ, առաջնային բիլիար ցիռոզ, ՌԱ, ԽԿ, ԿՀ,
  • Սելեկտիվ IgA դեֆիցիտ:

Կլինիկական օրդինատորի փոխանցմամբ` առայժմ ցելիակիայի բուժման միակ մոտեցումը գլյուտենազերծ (gluten-free) սննդակարգն է։

Տոքսիկ հացահատիկներ են համարվում ցորենը, տարեկանը, գարին, վարսակը, իսկ ոչ տոքսիկ են եգիպտացորենը, բրինձը, հնդկաձավարը, կորեկը, կինոան։

«Սակայն պետք է հիշել, որ նախքան Ցելիակիա հիվանդության ախտորոշումը խորհուրդ չի տրվում սահմանափակել գլյուտեն պարունակող սնունդը, քանի որ դա կարող է նպաստել կեղծ բացասական պատասխան ստանալուն` նվազեցնելով ինչպես շճաբանական/սերոլոգիական, այնպես էլ բիոպսիայի թեստերի զգայունությունը»,- մանրամասնում է զեկուցողը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել