Ներարգանդային կյանքում արական սեռի երեխաների մոտ ամորձիները ձևավորվում են որովայնի խոռոչում և զարգացման ընթացում իջնում են ամորձապարկ։
Մանկական վիրաբուժության կլինիկայի վիրաբույժ Նարեկ Ալոյանի խոսքով՝ կրիպտորխիզմի դեպքում ամորձու իջեցումը լիարժեք չի իրականանում և ամորձին կամ ամորձիները կարող են մնալ որովայնի խոռոչում, աճուկային խողովակի որևէ մակարդակում կամ էլ առհասարակ իջնել անատոմիական ոչ ճիշտ տեղում (աճուկային խողովակից վեր, ազդրի, շեքի շրջաններում և այլն)։
- Ինչին պետք է ուշադրություն դարձնել՝
- Ամորձու կամ ամորձիների բացակայությանը փոշտի խոռոչում
- Դատարկ ամորձապարկի թերզարգացվածությանը
Կրիպտորխիզմի և կրիպտոմիայի դեպքում ցուցված է վիրահատություն։
Վիրահատությունն իրականացվում է սկսած 6 ամսականից մինչև 1 տարեկանը։
Մասնագետը հորդորում է՝ նշված փոփոխությունները նկատելու դեմքում անհրաժեշտ է դիմել մանկական վիրաբույժի խորհրդատվության։