Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) ցուցված է իրականացնել ցանկացած տարիքում:
Այն չունի հակացուցումներ և կարելի է կրկնել ըստ անհրաժեշտության:
Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանի փոխանցմամբ` ուլտրաձայնային հետազոտությունն ունի լայն հնարավորություններ տարբեր խնդիրների վաղ հայտնաբերման համար: Այն հիանալի միջոց է մինչև 1 տարեկան երեխաների գլխուղեղի հետազոտման համար, ինչպես նաև ցանկացած տարիքի այցելուի վահանագեղձի, կրծքագեղձի, ավշային հանգույցների, մակերեսային հյուսվածքների, որովայնի և փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
Բժիշկը հիշեցնում է` սոնոգրաֆիա կարելի է կատարել ինչպես բժիշկի ցուցումով, այնպես էլ կանխարգելիչ նպատակով: Առողջ եղեք:
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 010 301 000 ներքին 505, 506 հեռախոսահամարներով։