|
  • Русский
  • English

Խաղաթերապիայի կաբինետի մանկավարժ-հոգեբան Ռուզաննա Շավրեշյանի խորհուրդները ծնողներին

Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին:

Կրթված մարդը գտնում է իր տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Խաղաթերապիայի կաբինետի մանկավարժ-հոգեբան Ռուզաննա Շավրեշյանը ծնողներին հորդորում է առավել ուշադիր լինել, քանի որ երբ երեխան դպրոցից վերադառնում է տուն, շատ ծնողներ հաճախ սխալ հարցեր են տալիս, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ։

Այն ինչ կարելի է ընդամենը հարցնել՝

  • Ինչը՞ ստիպեց քեզ այսօր ժպտալ դպրոցում
  • Ի՞նչ բարի բան ես արել այսօր դպրոցում
  • Ասա որևէ բան, որ իմացար այսօր, որը չգիտեիր երեկ
  • Որն էր ամենադժվար բանը, որն այսօր արել ու հաղթահարել ես
  • Եթե որևէ բան կարողանայիր փոխել այսօրվա մեջ, ի՞նչը կփոխեիր
  • Ի՞նչը ստիպեց, որ քո ուսուցիչը ժպտա
  • Ո՞րն էր ամենահետաքրքիր բանը, որ ասաց ուսուցիչն այսօր
  • Ի՞նչ ես կարծում, եթե այսօր զանգեի ուսուցչուհուդ ի՞նչ կասեր քո մասին։

Նախապատրաստեք Ձեր երեխային այն ապրումներին, որոնք նա կունենա՝ շեշտը դնելով հիմնականում դրական հույզերի վրա։

Հաճախ գովեք երեխային նոր հաջողությունների համար և մի՛ քննադատեք ձախողումների համար, փոխարենը կարող եք ասել, որ վստահեք նրա մոտ ամեն բան կստացվի, եթե նույնիսկ թերանա Դուք միշտ պատրաստեք նրան օգնել։

Մի՛ պահանջեք երեխայից ավելին, քան նա կարող է

Մի՛ պարտավորեցրեք երեխային, որ այս տարի պետք է լավ սովորի ու եթե ցածր գնահատականեր ստանա կգցի ընտանիքի պատիվը, դա կնշանակի չի սիրում իր մայրիկին և նմանատիպ այլ արտահայտություններ։ Երեխային մի՛ համեմատեք այլ երեխաների հետ։

Ճիշտ կազմակերպեք երեխայի առօրյան, նա պետք է ազատ ժամանակ ունենա խաղի համար, հանգստի համար, և, իհարկե, հասակակիցների հետ շփման համար։

Սիրելի՛ ծնողներ, եկեք սկսենք փոխել մեր մոտեցումները հենց այս պահից և ինքներդ կտեսնեք, թե ինչպես կփոխվի երեխայի վերաբերմունքը դպրոցի, դասերի, դպրոցական ընկերների և ուսուցիչների նկատմամբ։

Մի՛ մոռացեք ձեր երեխաներին ասել, որ դուք նրանց շատ եք սիրում, արեք դա անառիթ, ամեն օր ու օրվա ցանկացած ժամին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել