|
  • Русский
  • English

Իտալացի մասնագետը խորհրդատվություն է անցկացրել

Դիմածնոտային վիրաբուժության քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության կլինիկայի մասնագետները հունիսի 15-ին հյուրընկալել էին իտալացի անվանի վիրաբույժ, պրոֆեսոր Դոմենիկո Սկոպելլետիին, ով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում իրականացրեց դիմածնոտային շրջանի հիվանդությունների, բնածին արատների դիմածնոտային շրջանի ուռուցքների, ուռուցքանման գոյացությունների անվճար խորհրդատվություն:

Դոմենիկո Սկոպելլետին Հռոմի San Filippo Neri հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է, Հռոմի Sapienza և Tor Vergata համալսարանների պրոֆեսոր:

Համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը, դիմածնոտային բժիշկները նրա այցը շատ արդյունավետ են գնահատում:

Արտերկրի գործընկերոջ կողմից յոթ երեխա ստացավ մասնագիտական խորհրդատվություն դիմածնոտային շրջանի մի շարք խնդրիների առնչությամբ:

Մեկ երեխայի դեպքում, որի մոտ առկա էր շատ մեծ չափերի գոյացություն, պայմանավորվածություն ձեռք բերվեց վիրահատական միջամտություն իրականացնելու հենց Իտալիայում:

Հագեցած ոչ աշխատանքային օրը հետագա համագործակցության ծրագրեր նախանշեց հայ և իտալացի մասնագետների միջև` բարդ դեպքերի քննարկման, նորագույն մեթոդների ներդրման, այլ ուղղություններով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել