Ջեռուցման սեզոնին զուգահեռ կտրուկ ավելանում են կաթսա- ջրատաքացուցիչների թունավորման դեպքերը:
Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է:
Համալսարանական մասնագետները հորդորում են բնակչությանը ուշադիր լինել սարքերի աշխատանքին և հարազատների ինքնազգացողությանը, գրեթե նույն ձևով արտահայտ սննդային թունավորման կամ գրիպի առաջին ախտանշանների հետ չշփոթել, հատկապես եթե տանը բոլոր անդամների մոտ է առկա նույն գանգատը:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը մանրամասնում է նախնական հիմնական ախտանշանների մասին, որոնք առաջանում են թունավորման դեպքում:
Դրանք են`
- գլխացավ
- թուլություն
- մկանային կառավարման թուլացում
- ականջներում խշշոցի զգացում
- շնչարգելության երևույթներ
- սրտխառնոց
- փսխումներ:
Ծանր թունավորումների դեպքում կարող է առաջանալ ուշագնացություն, ցնցումներ, գիտակցության խանգարման երևույթներ, որոնց դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել բժշկական հաստատություն:
Կլինիկայում որոշվում է պացինետների թունավորման մակարդակը, հաճախ նշանակում է նաև հիպերբարիկ օքսիգենացիա:
Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: