|
  • Русский
  • English

Զանգերի կենտրոն է գործում

Մեկնարկող տարվա սկզբից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայում, ԵՊԲՀ-ի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի նախաձեռնությամբ, ձևավորվել է զանգերի կենտրոն:

Ոչ աշխատանքային ժամերին և օրերին 010 301 000, ներքին կոդ՝ 549, հեռախոսահամարին զանգահարելով քաղաքացիները, բնակչությունը հնարավորություն ունի ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, անհրաժեշտ խորհրդատվություն: Աշխատանքային ժամերին հեռախոսահամարը պոլիկլինիկայի մատենավարման բաժնի կողմից է սպասարկվում, իսկ ոչ աշխատանքային ժամանակահատվածում փորձառու ընտանեկան բժիշկների:

«Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար Ռենիկ Հարությունյանի փոխանցմամբ` հունվարի 3-ից առ այսօր ստացված զանգերի մեծ մասն առավելապես տեղեկատվական, քան բժշկական ուղղվածության է եղել:

«Այս ծառայության ձևավորմամբ մենք նպատակ ունենք թեթևացնել համալսարանական հիվանդանոցի ընդունարան ուղղված քաղաքացիների հոսքերը, բարձրացնել իրազեկվածությունը»,-նշում է գլխավոր բժշկի ամբուլատոր գծով տեղակալը:

Անկախ հիվանդանոցի ծանրաբեռնվածությունից նորաստեղծ զանգերի կենտրոնի աշխատանքը համալսարանական թիմը ծրագրում է շարունակական դարձնել, քանի որ այն հնարավորություն է տալիս առավել օպերատիվ արձագանքել բնակիչների բարձրացրած հարցերին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել