|
  • Русский
  • English

Արդյոք ձմերուկն առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ. մանկաբույժի խորհուրդները մաս 2

Սիրելի մայրիկներ, շարունակում ենք Ձեզ ներկայացնել ամենակարևոր և արդիական հարցերի շուրջ մեր մասնագետների դիտարկումները:

Երեխաներին ձմերուկ տալու թեմայի շրջանակում Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանն անդրադարձել է նաև ալերգիկ ռեակցիաներին՝ նշելով, որ ձմերուկից ալերգիկ ռեակցիաներ սովորաբար չեն առաջանում:

Մանկաբույժի խոսքով` հազվադեպ միայն որոշ մարդկանց մոտ ընդունելուց հետո կամ մոտակա ժամերի ընթացքում կարող է առաջանալ Oral ալերգիայի սինդրոմը (OAS), որն ուղեկցվում է կարճատև քորով, այրոցի, բերանի խոռոչում տհաճ զգացողությամբ:

Բժիշկը հավելում է, որ փորկապության, կղազատման պրոցեսի դժվարության ժամանակ ձմերուկը կարևոր նշանակություն կարող է ունենալ, քանի որ այն կազմված է ջրից: Ձմերուկ ուտելուց հետո հնարավոր է կղանքի մեջ նկատվի կարմիր կետիկների առկայություն, ուստի նման կետիկներ տեսնելուց մասնագետը հորդորում է չանհանգստանալ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել